կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Անցյալ տարի Կապանում նախատեսված ծրագրերը կանցկացվեն ապրիլին. ԿԳՄՍ փոխնախարար

Անցյալ տարի Կապանում նախատեսված ծրագրերը կանցկացվեն ապրիլին. ԿԳՄՍ փոխնախարար

2020 թվականի համար երիտասարդության մայրաքաղաք հռչակված Կապանում համավարակի պատճառով նախատեսված միջոցառումները, ծրագրերը չեն իրականացվել: Ակնկալում ենք, որ արդեն ապրիլին կլինի երիտասարդական քաղաքի հանդիսավոր բացման՝ բանալու փոխանցման արարողությունը: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ Կապանում տարբեր դրամաշնորհային ծրագրերով նախատեսված շատ միջոցառումներ կկազմակերպվեն, կլինի երիտասարդական ֆորում, կանցկացվի երիտասարդ աշխատողների վերապատրաստում եւ այլն:

՛՛Բացի դրանից՝ անցյալ տարում ԱՊՀ երիտասարդական խորհրդի նիստում, որոշվեց որ Հայաստանն է ստանձնում Երիտասարդական խորհրդի նախագահությունը եւ արդեն աշնանը դարձյալ Կապան քաղաքում կիրագործվեն այդ ծրագրի շրջանակում նախատեսված միջոցառումները՛՛,-ասաց Մարտիրոսյանը:

  • Կիսվել: