ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱՆ-ն չի դադարեցրել զարգացմանն ուղղված աշխատանքները՝ նույնիսկ համավարակի պայմաններում. Թորոսյան (տեսանյութ)

ԱՆ-ն չի դադարեցրել զարգացմանն ուղղված աշխատանքները՝ նույնիսկ համավարակի պայմաններում. Թորոսյան (տեսանյութ)

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկա է գտնվել ՀՀ ԱՆ Վ․Ա․Ֆանարջյանի անվան Ուռուցքբանության ազգային կենտրոնի մի շարք բաժանմունքների բացմանը:

Այս առնչությամբ նախարարն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. ՛՛Առողջապահության նախարարությունը՝ իր ենթակա բուժհիմնարկներով չի դադարեցրել զարգացմանն ուղղված աշխատանքները նույնիսկ համավարակի պայմաններում։

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կապիտալ վերանորոգված և հագեցված 4 բաժանմունքները և նախադեպը չունեցող քիմիաթերապիայի բացօթյա սրահը էապես բարելավելու են թե՛ բուժօգնության որակը, թե՛ պացիենտների հոգեբանական վիճակը՛՛։

 

 

 

 
 
 

  • Կիսվել: