երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Ամփոփվել է Տարվա լավագույնները մրցույթը. ԿԳՄՍ փոխնախարար

Ամփոփվել է Տարվա լավագույնները մրցույթը. ԿԳՄՍ փոխնախարար

Ամփոփվել է Տարվա լավագույնները մրցույթը։ Ստացվել էր 54 հայտ։ Պարգևատրվող ծրագրերի թիվը 41-ն է, ընդ որում, այդ ծրագրերում ավելի քան 10 հայտեր խմբային են, այսինքն՝ ներկայացված են տարբեր մանկավարժների և աշխատակիցների միջև համագործակցության եղանակով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
 
՛՛Գնահատող հանձնաժողովում, բացի նախարարությունից, ընդգրկված էին նաև հասարակական կազմակերպությունների, աշակերտական խորհրդի, մանկավարժական բուհերի ներկայացուցիչներ։
Իհարկե, ընթացքում տեսանք նաև ծրագրի բարելավման տեղերը, որի շուրջ կաշխատենք մինչև մյուս մրցույթը, բայց կարևոր է, որ ժամանակի ընթացքում կարող ենք ստանալ մանկավարժական և կրթական նորարարությունը խթանող լավ գործիք։
 
Շնորհավորում եմ բոլոր հաղթողներին։
 
Հաղթող ծրագրերի մանրամասները՝ https://escs.am/am/news/7866՛՛,-նշել է նա:
 

  • Կիսվել: