ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանն ԱՄՆ-ում այցելել է հայկական եկեղեցի, մասնակցել պատարագի (լուսանկարներ)

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանն ԱՄՆ-ում այցելել է հայկական եկեղեցի, մասնակցել պատարագի (լուսանկարներ)

Կոնգրեսական Բրեդ Շերմանն այցելել է ԱՄՆ-ի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցի, մասնակցել պատարագին: Նա այդ մասին հայտնել է իր ֆեյսբուքյան գրառմամբ։

՛՛Միշտ հաճելի է այցելել Սրբոց Նահատակաց հայ առաքելական եկեղեցում մատուցված կիրակնօրյա պատարագներին՛՛,-գրել է նա:

Կոնգրեսականին ուղեկցել են նրա հայազգի և ամերիկացի գործընկերները, այդ թվում՝ Լոս Անջելեսի ղեկավար կազմի անդամ Փոլ Կորեցը։ Շերմանը նաև գրել է, որ հնարավորություն է ունեցել քննարկելու Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ու Արցախում ստեղծված իրավիճակը:

Ավելի ուշ Շերմանը մեկ այլ գրառում է կատարել, որով շնորհակալություն է հայտնել Վարդավառի տոնին հայ առաքելական Սուրբ Պետրոս եկեղեցում հյուրընկալվելու համար:

  • Կիսվել: