երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
ԱՄՆ դեսպանը հանդիպել է Լոռու մարզի դպրոցականների, ուսանողների և ԱՄՆ փոխանակման ծրագրերի շրջանավարտների հետ

ԱՄՆ դեսպանը հանդիպել է Լոռու մարզի դպրոցականների, ուսանողների և ԱՄՆ փոխանակման ծրագրերի շրջանավարտների հետ

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ դեսպան Քվինը Վանաձորի Ամերիկյան անկյունում հանդիպել է Լոռու մարզի դպրոցականների, ուսանողների և ԱՄՆ փոխանակման ծրագրերի շրջանավարտների հետ։

Դեսպանը խոսեց իր դիվանագիտական փորձառության մասին և անդրադարձ կատարեց համայնքների ամրապնդման ու հայ-ամերիկյան գործակցության ամրապնդման հարցերում Ամերիկյան անկյունների ունեցած կարևոր դերակատարմանը։

  • Կիսվել: