չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԱՄՆ դեսպանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամների հետ

ԱՄՆ դեսպանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամների հետ

Այսօր Սիմոն Վրացյան կենտրոնում Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավար Քիմբերլի Զապֆելը, քաղաքական հարցերով մասնագետ Լիլիթ Օհանյանը: ՀՅԴ Հայաստանի կառույցը ներկայացրել են ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ԳՄ անդամներ՝ Լիլիթ Գալստյանը և Աշոտ Սիմոնյանը:

Դեսպան Թրեյսին, ողջունելով ՀՅԴ Հայաստանի Գերադույն մարմնի նոր կազմը,   մասնավորապես ընդգծեց իր հետաքրքրությունը հետընտրական իրողություններով պայմանավորված կուսակցության որդեգրած քաղաքական առաջնահերթությունների և ծրագրերի առնչությամբ:

ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ընդհանուր գծերով ներկայացրեց կուսակցության, ինչպես նաև Հայաստան դաշինքի  մտահոգություններն ու  գնահատականները Հայաստանում ձևավորված քաղաքական մթնոլորտի, նախընտրական խախտումների, կադրային ջարդի և օրենքի կամայամանությունների առնչությամբ: Ի. Սաղաթելյանն ընդծեց նաև, որ ՀՅԴ օրակարգում շարունակում են առաջնահերթություններ մնալ ՀՀ անվտանգային մարտահրավերներն, ինչպես նաև Արցախի հիմնախնդիրը:

 

ՀՅԴ ԳՄ անդամ Լ. Գալստյանը մասնավորապես անդրադարձավ երկրում արձանագրվող ժողովրդավարության հետընթացին, նաև կարևորեց Մինսկի խմբի շրջանակներում Արցախի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի դերակատարությունը:

Դեսպան Լինսին շեշտեց, որ  Միացյալ Նահանգները շարունակելու են հավատարիմ մնալ Հայաստանի ժողովրդավարական, տնտեսական ու սոցիալական կառավարմանն աջակցելու՝ իրենց հանձնառությանը: Նա նաև հայտնեց, որ մոտիկից հետևելու է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների խնդիրներին, ինչպես նաև աջակցելու են գերիների վերադարձման աշխատանքներին:

Հանդիպման մասնակիցները կարևորեցին փոխադարձ շփումներն ու հետագա համագործակցության հնարավորությունները:

  • Կիսվել: