կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱՄՆ դեպանը ՀՀ ժողովրդավարական առաջընթացի հարցում կարևորել է կանանց ներգրավվածությունը

ԱՄՆ դեպանը ՀՀ ժողովրդավարական առաջընթացի հարցում կարևորել է կանանց ներգրավվածությունը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը մի խումբ կանանց հետ է հանդիպել։ Այդ մասին տեղեկանում ենք դեսպանատան ֆեյսբուքյան էջից։

Գրառման մեջ նշված է․ «Նշանավորելով կանանց պատմության միամսյակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հյուրընկալեց մի խումբ կանանց՝ կառավարության անդամների, պատգամավորների, ավագանու անդամների, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ-ի «Կատարինե» կին-առաջնորդների ծրագրի ներկայացուցիչների։

Դեսպանը գովեստով խոսեց Հայաստանի պայծառ ապագայի ու բարեկեցության ապահովմանն ուղղված նրանց նվիրման մասին՝ ընդգծելով կանանց կարևոր դերը դրական տեղաշարժերն առաջնորդելու հարցում։

«Վստահ եմ, որ Հայաստանի ժողովրդավարական առաջընթացի և դիմակայության հարցում խիստ էական է ձեզ նման կանանց ներգրավվածությունը», - ներկաներին ասաց դեսպան Քվինը»։

 

  • Կիսվել: