կիրակի, նոյեմբեր 1
1 / 11 / 2026
ՌԴ-ն հարվածել է Կոնոտոպի երկաթուղային կայարանին և բեռնատար նավ խոցել Օդեսայի մոտ

ՌԴ-ն հարվածել է Կոնոտոպի երկաթուղային կայարանին և բեռնատար նավ խոցել Օդեսայի մոտ

Ռուսաստանի զինված ուժերը գիշերվա ընթացքում շարունակել են անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնել Ուկրաինայի զինված ուժերի շահերի համար օգտագործվող լոգիստիկ ենթակառուցվածքի օբյեկտներին, ինչպես նաև ռազմական նշանակության բեռների փոխադրմամբ զբաղվող նավերին։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:

ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ հարվածների հետևանքով խոցվել են Սումիի մարզի Կոնոտոպ երկաթուղային կայարանի երթևեկության կառավարման օբյեկտները, որոնք ապահովում են Ուկրաինայի արևմտյան շրջաններից ՈՒԶՈՒ-ի համար սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումը։

Հաղորդվում է նաև, որ, բացի դրանից, Օդեսայից 69 կմ հարավ-արևմուտք՝ ծովային անցման հատվածում, խոցվել է բեռնատար նավ, որը տեղափոխում էր ՈՒԶՈՒ-ի համար նախատեսված բեռներ։
 

  • Կիսվել: