կիրակի, նոյեմբեր 1
1 / 11 / 2026
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին

ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին։ Այդ մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։

Նախարարը շնորհավորել է տիկին Ստեփանյանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու պաշտոնում։

Նախարարն ընդգծել է, որ Լիլիթ Ստեփանյանը Կոտայքի մարզից է, լավ է ճանաչում մարզը և քաջատեղյակ է առկա խնդիրներին, և վստահություն է հայտնել, որ նրա փորձն ու մասնագիտական կարողությունները կնպաստեն մարզի զարգացմանը և առկա խնդիրների լուծմանը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Կոտայքի նախկին մարզպետ Ահարոն Սահակյանին՝ կատարած ծավալուն աշխատանքի և մարզի զարգացման գործում ունեցած ավանդի համար։

Լիլիթ Ստեփանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Կառավարությանն ու քաղաքական թիմին ցուցաբերած վստահության համար՝ ընդգծելով, որ ջանք ու եռանդ չի խնայելու մարզին ծառայելու և դրա զարգացումն ապահովելու համար։

Օգտվելով առիթից՝ նախարար Խուդաթյանը շնորհավորել է նաև Կոտայքի մարզի վերընտրված համայնքների ղեկավարներին, իսկ առաջիկա ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրած համայնքապետերի` մաղթել հաջողություն։

  • Կիսվել: