ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
Ալբերտ Բազեյանն առնչություն չունի իրեն վերագրվող արաքի կատարմանը․ փաստաբան

Ալբերտ Բազեյանն առնչություն չունի իրեն վերագրվող արաքի կատարմանը․ փաստաբան

Ալբերտ Բազեյանի գործի վերաբերյալ՝ ՀՀ վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել մերժել ՀՀ գլխավոր դատախազի բողոքը վարույթ ընդունելը։ Բողոքով ՀՀ գլխավոր դատախազը պնդել է, որ Ա. Բազեյանի նկտամամբ որպես խափանման միջոց պետք է կիրառվեր ոչ թե տնային կալանք խափանման միջոցը, այլ՝ կալանքը։ Այս մասին հայտնում է փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը՝ նշելով․

« ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել Ա. Բազեյանի բողոքը, որով պահանջում ենք բեկանել տնային կալանք կիրառելու մասին որոշումը (խոսքը խափանման միջոցի ժամկետը 5-րդ անգամ երկարաձգելու մասին է)։ Չնայած այն հանգամանքին, որ պաշտպանական կողմը միջնորդել է բողոքի քննություն իրականացնել բանավոր, այն իրականացվելու է գրավոր։

Պնդում ենք, որ Ալբերտ Բազեյանն առնչություն չունի իրեն վերագրվող արաքի կատարմանը, հետևաբար ազատության ցանկացած սահմանափակում համարում ենք անհիմն և անօրինական»,- գրել է նա։

  • Կիսվել: