կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
ԱԺ փոխխոսնակն այցելել է ԵՊԲՀ-ում բացված ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն

ԱԺ փոխխոսնակն այցելել է ԵՊԲՀ-ում բացված ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հրավերով՝ գործընկերներիս՝ ԱԺ պատգամավորներ Հասմիկ Հակոբյանի և Հակոբ Ասլանյանի հետ այցելել ենք Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում բացված «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը:
 
«Շրջայց ենք կատարել կենտրոնով, ծանոթացել ենթակառուցվածքին, ստեղծված հնարավորություններին և գործունեության ուղղություններին:
 
«ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնում իրականացվում են մարդու ուղեղի քրոնիկ հիվանդությունների կանխարգելմանը և ուղեղի առողջ կենսագործունեության ապահովմանը միտված հետազոտություններ:
Կենտրոնը հնարավորություն է ընձեռում ուսանողներին ևս ներգրավվել գիտահետազոտական աշխատանքներում։
 
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում միջազգային չափանիշներին համապատասխան հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն է ստեղծված, որը կարող է դառնալ հիմնարար գիտության զարգացման գերազանցության հարթակ և մրցունակ՝ եվրոպական նմանատիպ լավագույն լաբորատորիաների հետ։
 
Մեր պետության առաջնահերթություններից մեկը կրթության և գիտության զարգացումն է, որը կարևոր է երկրի մրցունակությունը բարձրացնելու, և տնտեսական կայունությունն ապահովելու համար»,- գրել է նա։
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: