կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
Գևորգ Պապոյանը ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարին է ներկայացրել ՀՀ-ում «կանաչ քիմիայի» հայեցակարգը

Գևորգ Պապոյանը ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարին է ներկայացրել ՀՀ-ում «կանաչ քիմիայի» հայեցակարգը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 28-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիին: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
 
Հանդիպման նպատակն էր քննարկել ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և համագործակցության հեռանկարները։
 
Նախարարը ներկայացրել է Հայաստանում «կանաչ քիմիայի» հայեցակարգը, տեքստիլ արդյունաբերության նախագծի շարունակականության ապահովման հնարավորությունը, ինչպես նաև թեթև արդյունաբերության, ձեռներեցության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։
 
Շեշտվել է ՎԶԵԲ-ի «Խորհուրդներ փոքր բիզնեսի համար» ծրագրի շարունակության և ընդլայնման ազդեցությունն ու կարևորությունը:
 
Անդրադարձ է կատարվել կապիտալի շուկայի զարգացմանը, մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանը և Գյումրիի «չոր նավահանգստի», արդյունաբերական պարկերի ստեղծման նախագծերին։

  • Կիսվել: