կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
«Իբր քաղաքապետարանի աշխատակիցներն են վաճառողների ապրանքները շուռ տվել». Կոստանյանը իրական տեսանյութն է հրապարակել

«Իբր քաղաքապետարանի աշխատակիցներն են վաճառողների ապրանքները շուռ տվել». Կոստանյանը իրական տեսանյութն է հրապարակել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը «ֆեյսբուքի» իր էջում տեսանյութ է հրապարակել փողոցային առևտրի դեմ պայքարից, որտեղ երևում է իրական կադրերը։

«Երեկ Ավան վարչական շրջանում փողոցային առևտրի դեմ պայքարի շրջայցից հետո որոշ լրատվամիջոցներ հրապարակումներ են արել, թե իբր քաղաքապետարանի աշխատակիցներն են վաճառողների ապրանքները շուռ տվել գետնին, այս փոքրիկ տեսանյութով ուզում եմ ներկայացնել, թե իրականում ով ինչ է արել։

Հիշեցում՝ մայրաքաղաքում փողոցային առևտուրն արգելվում է: Սահմանված է տուգանք, ինչպես նաև ապրանքի առգրավվում»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Կոստանյանը։ 

 

  • Կիսվել: