կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
 ԱՄՆ–ի գործող նախագահի բանավեճը նախկին ղեկավարի հետ ռուսական օրակարգին չի վերաբերում․ Պեսկով

ԱՄՆ–ի գործող նախագահի բանավեճը նախկին ղեկավարի հետ ռուսական օրակարգին չի վերաբերում․ Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ–ի գործող նախագահ Ջո Բայդենի բանավեճը նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի հետ ռուսական օրակարգին չի վերաբերում։
 
«Չեմ կարծում, թե դուք ակնկալում եք, որ Ռուսաստանի նախագահը կարող է զարթուցիչ դնել, վաղ առավոտյան արթնանալ և դիտել ԱՄՆ-ում անցկացվող բանավեճերը», - ասել է նա լրագրողներին:
 
Պեսկովի խոսքով՝ ռուսական իշխանությունները շատ հարցեր ունեն, որոնք իսկապես կարևոր են հենց Ռուսաստանի համար:
 
«ԱՄՆ–ում անցկացվող քննարկումները ռուսական օրակարգի գլխավոր հարցերի կատեգորիային ոչ մի կերպ չեն դասվում», - ընդգծել է նա։
 
Կրեմլի ներկայացուցիչը միաժամանակ նշել է, որ ռուսական կողմը կծանոթանա ամերիկյան նախընտրական բանավեճերի ընթացքում արված հայտարարություններին:
 
CNN հեռուստաալիքն ավելի վաղ հայտարարել էր, որ Բայդեն–Թրամփ նախընտրական բանավեճը դիտածների երկու երրորդը հաղթանակը շնորհել է Թրամփին։
 

  • Կիսվել: