կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
«Սևան» քրեակատարողական հիմնարկում դիտել են «Զոլավոր գիշերազգեստով տղան» ֆիլմը

«Սևան» քրեակատարողական հիմնարկում դիտել են «Զոլավոր գիշերազգեստով տղան» ֆիլմը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հանրակրթական և ոչ ֆորմալ կրթական ծրագրերին մասնակցող ազատազրկված անձինք մասնակցել են ավստրիացի հոգեբույժ, հոգեբան, նևրոլոգ Վիկտոր Ֆրանկլի «Կյանքին ասել այո» գրքի քննարկմանը։ Դատապարտյալները նախապես ծանոթացել էին հեղինակի գործունեությանը և գրքի բովանդակությանը:

Միջոցառումն իրականացվել է Կենտրոնի «Հոգեբանություն» և «Հաղորդակցման հմտություններ» առարկաների դասախոս Սիլվա Ռուշանյանի նախաձեռնությամբ և «Սևան» ՔԿՀ-ի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ:

Մասնակիցները դիտել են նաև իռլանդացի գրող Ջոն Բոյնի համանուն վեպի հիման վրա նկարահանած «Զոլավոր գիշերազգեստով տղան» ֆիլմը: Ավարտին տեղի է ունեցել կյանքի հարցերի վերաբերյալ քննարկում, որից հետո համեմատական գծեր են տարվել գրքի և ֆիլմի հերոսների միջև:

  • Կիսվել: