երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Ալավերդու զույգ կամուրջներից երկրորդը հիմնանորոգվում է․ հին ծածկն ապամոնտաժվել է

Ալավերդու զույգ կամուրջներից երկրորդը հիմնանորոգվում է․ հին ծածկն ապամոնտաժվել է

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում մեկնարկել են Ալավերդի քաղաքի զույգ կամուրջներից երկրորդի հիմնանորոգման աշխատանքները։ Կամուրջներից առաջինն արդեն իսկ նորոգվել է։

Ապամոնտաժվել է երկրորդ կամրջի հին ծածկը, այս պահին ամրացվում են հենարանները, կփոխվեն հեծանները, կտեղադրվի ասֆալտբետոնե նոր ծածկ, կտեղադրվեն բազրիքներ, կկատարվեն այլն։

Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագիրն իրականացվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։

  • Կիսվել: