հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Գուդաուրիում զոհվածների համար

Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Գուդաուրիում զոհվածների համար

Հուլիսի 30-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ հայկական եկեղեցում տեղի է ունեցել երեկոյան ժամերգություն՝ հուլիսի 29-ին Գուդաուրիում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների հոգիների հանգստության համար, գրում է jnews.ge-ն:

Եղեկեցական արարողությունը տեղի է ունեցել ժամը 17:00-ին։

«Այսօր մենք աղոթեցինք Գուդաուրիում երեկ տեղի ունեցած ողբերգության ժամանակ 8 զոհվածների հոգիների հանգստության համար։ Այսօր Վրաստանում սուգ է հայտարարված։ Ողբերգական մահ է, մեզ համար կարևոր են մարդկային կյանքերը, ազգությունը նշանակություն չունի»,- ասաց Ախալքալաքի ՀԱԵ հոգևորական Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը։

Հիշեցնենք, որ Գուդաուրիի լեռներում Վրաստանի սահմանային ոստիկանությանը պատկանող ուղղաթիռը կորցրել է կառավարումը և վայր ընկել, որով պարապլանիստներին օգնություն ցուցաբերելու գործողություն էր իրականացվում։

Ուղղաթիռը պետք է կիրճից դուրս բերեր երկու հոգու, ովքեր վթարի էին ենթարկվել օդապարիկի ժայռին բախվելուց հետո։

Ձորն իջնելու ժամանակ օդաչուն ուղղաթիռի հետնամասով հարվածել է ժայռին, որի հետևանքով կոտրվել է հետևի պտուտակը։ Դրանից հետո ուղղաթիռը սկսել է կորցնել կառավարումն ու վայր ընկել։ Ականատեսների վկայությամբ՝ ուղղաթիռը պայթել է ժայռին բախվելուց հետո։ Ուղղաթիռում գտնվող բոլոր 8 մարդիկ զոհվել են, ինչպես նաև՝ զբոսաշրջիկը։

 

  • Կիսվել: