ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ականի պայթյուն՝ Արարատի մարզում.կին է վիրավորվել

Ականի պայթյուն՝ Արարատի մարզում.կին է վիրավորվել

Արարատի մարզում ական է պայթել, ինչի հետևանքով 33-ամյա քաղաքացին վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Ոստիկանությունը հաղորդում ստացել է ապրիլի 5-ին՝ ժամը 14.50-ին բժշկական կենտրոնից. 


«Համաձայն հաղորդման՝ վնասվածքներով հիվանդանոց է  տեղափոխվել Պ. Սևակ գյուղի 1987թ.ծնված բնակչուհի»:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 13.20-ի սահմաններում, սկեսրոջ հետ՝ Պ. Սևակ գյուղի վարչական տարածքում բանջար հավաքելու ժամանակ, կնոջ ոտքը պատահաբար դիպչել է ականի, որի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն և վերջինս ստացել է վնասվածքներ: 

«Դեպքի հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր»,-հայտնեցին ոստիկանությունից: 

  • Կիսվել: