Խաչիկ Բաբայանը երկրորդ մեդալն ապահովեց Թուրքիայում
Թուրքիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Խաչիկ Բաբայանը բրոնզե մեդալ է ապահովել, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։
63 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Բաբայանը հաղթեց Ուկրաինան ներկայացնող Ռոցիսլավ Դերնովիին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Ավելի վաղ Թուրքիայում Հայաստանի համար բրոնզե մեդալ էր ապահովել նաեւ 40 կգ քաշային Նարե Շաքարյանը, որը քառորդ եզրափակիչում մեծ առավելությամբ հաղթել էր հույն Կամերիդու Ալկաթերինին:



