Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության ֆոնին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ երկու երկրների հարաբերություններում լարվածության ֆոնին, որը պայմանավորված է ադրբեջանական դպրոցներում հիջաբ կրելու արգելքով, հայտնում է Haberler-ը։
Էրդողանը հայտարարել է երկկողմ համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու մտադրության մասին և Ալիևին հրավիրել է Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին, որը կանցկացվի Անկարայում հոկտեմբերի 29-30-ը։
Ինչպես հայտնել են Թուրքիայի նախագահի վարչակազմի Հաղորդակցության վարչությունից, ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային իրադարձությունները։
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան և Ադրբեջանը «մտադիր են զարգացնել համագործակցությունը՝ հենվելով երկու երկրների միջև եղբայրական հարաբերությունների վրա»։
Զրույցի ընթացքում Թուրքիայի նախագահը նաև շնորհավորել է Ալիևին Ադրբեջանի անկախության 35-ամյակի կապակցությամբ, գրում է թուրքական լրատվամիջոցը։



