հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱԻՆ խոսնակը՝ անձը չպարզված զոհված քաղաքացու մասին

ԱԻՆ խոսնակը՝ անձը չպարզված զոհված քաղաքացու մասին

ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը լրագրողների հետ զրույցում պատասխանեց հարցին՝ հաջողվե՞լ է, ի վերջո, պարզել  զոհերից մեկի ինքնությունը։ 16 զոհերից 15-ի անձն, ինչպես հայտնի է, պարզված է։

«Դատաբժշկական փորձաքննության փուլում է, նմուշառումն արդեն վերցված է քաղաքացուց։ Իմ ունեցած տվյալներով՝ 5 օրվա ընթացքում արդեն մենք կիմանանք քաղաքացու ինքնությունը»,- ասաց Հայկ Կոստանյանը։

  • Կիսվել: