չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
ԱԻ նախարարը մանրամասներ է հայտնել պայթյունի զոհի վերաբերյալ

ԱԻ նախարարը մանրամասներ է հայտնել պայթյունի զոհի վերաբերյալ

Նախնական տվյալներով Երևանի Ռայնիսի, 3 հասցեում փլուզված շենքի փլատակների տակ այլ մարդու գտնվելու մասին տեղեկություններ չունեն։ Այս մասին լրագրողնեի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Նրա խոսքով՝ նախնական տվյալներով փլատակների տակ այլևս մարդ չկա։

«Փլատակների տակից դուրս բերվածը 56-ամյա Ղազարյան Արթուրն էր, ցավակցում եմ նրա հարազատներին։Մենք ունեինք այդ քաղաքացու հեռախոսահամարը, և փրկարարները զանգում էին նրան, հեռախոսի ձայնը լսեցինք, սակայն տղամարդը գտնվում էր հեռախոսից բավական հեռու»,- նշեց Ցոլակյանը։

Նախարարը հավելեցմ որ, մի քանի ժամում որոշում կկայացվի, թե ովքեր կկարողանան վերադառնալ իրենց բնակարաններ, իսկ ովքեր էլ չեն կարողանա, նրանց կացության հարցն անմիջապես կլուծվի։ 

  • Կիսվել: