ուրբաթ, սեպտեմբեր 4
4 / 9 / 2026
ԱԻ նախարարն այցելել է Երևաnի փրկարարական վարչություն և հրշեջ փրկարարական ջոկատներ

ԱԻ նախարարն այցելել է Երևաnի փրկարարական վարչություն և հրշեջ փրկարարական ջոկատներ

Մեկնարկել են Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի շրջայցերը: Առաջին կանգառը՝ Երևան քաղաքի փրկարարական վարչությունն էր: Գերատեսչության ղեկավարը շրջել է վարչության տարածքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, առկա խնդիրներին, զրուցել անձնակազմի հետ: Կարևորելով աշխատակիցների հետ անմիջական շփումը՝ նախարար Փամբուխչյանը հանդիպումները շարունակել է վարչության այլ հրշեջ փրկարարական ջոկատներում: Առաջիկայում ԱԻ նախարարը կայցելի նաև մարզային փրկարարական վարչություններ:

  • Կիսվել: