հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
ԱԳՆ հայտարարությունը արտերկրում ՀՀ քաղաքացիների հյուպատոսական հաշվառման վերաբերյալ

ԱԳՆ հայտարարությունը արտերկրում ՀՀ քաղաքացիների հյուպատոսական հաշվառման վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարութամբ՝ կապված արտերկրում ՀՀ քաղաքացիների հյուպատոսական հաշվառման վերաբերյալ:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հաշվի առնելով մի շարք երկրներում նոր տիպի կորոնովիրուսի (COVID-19) տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը և համաճարակային ռիսկերը՝ հորդորում ենք արտերկրում գտնվող և/կամ արտերկիր ուղևորություն նախատեսող ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման, որն այժմ հնարավոր է իրականացնել նաև հյուպատոսական հաշվառման ավտոմատացված համակարգի միջոցով https://www.mfa.am/hy/consular-registration/

Հիշեցնում ենք, որ հյուպատոսական հաշվառման կանգնելը կամավոր և անվճար գործընթաց է, որի նպատակն է ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունն ապահովելը, արտակարգ իրավիճակներում հնարավոր աջակցություն ցուցաբերելը, անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելը»։

  • Կիսվել: