հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին մեղադրում է Հայաստանին ականապատ տարածքների քարտեզները չտալու մեջ

Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին մեղադրում է Հայաստանին ականապատ տարածքների քարտեզները չտալու մեջ

Ադրբեջանը կրկին Հայաստանին մեղադրել է ականապատ տարածքների քարտեզները տրամադրելուց հրաժարվելու մեջ։ Երկրի արտգործնախարարության X-ի էջում նշվում է, որ ականները, որոնք իբրև թե Հայաստանն է տեղադրել, շարունակում են լուրջ խնդիրներ ծնել։
 
«Այսօր պայթյունի հետևանքով ծանր վիրավորվել է 29-ամյա խաղաղ բնակիչ... Հայաստանը տարբեր պատրվակներով հրաժարվում է հստակ քարտեզներ տրամադրել»,– ասվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 3-ին ադրբեջանական ԶՈւ–ի կողմից օկուպացրած Ակնայում (Աղդամ) ականի վրա 29-ամյա հովիվ է պայթել, որի 2 ոտքն էլ ամպուտացվել է։

  • Կիսվել: