չորեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2025
«Ադեկվադ»-ի անդամները ցանկանում էին նավթի տակառներ հանձնել նախագահին

«Ադեկվադ»-ի անդամները ցանկանում էին նավթի տակառներ հանձնել նախագահին

«Ադեկվադ» միաբանության անդամներն ակցիա էին իրականացնում Բաղրամյան 26-ի նախագահական նստավայրի դիմաց, նրանք նավթի տակառներ էին բերել՝ հանձնելու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:

Լրագրողների հետ զրույցում էլ Արթուր Դանիելյանը նշեց, որ նախագահի անձնական բիզնես շահերը հակասում են հայկական երկու պետությունների անվտանգային շահերին, քանի որ վերջինս փայաբաժին ունի, ինչպես իրենց հայտնի է դարձել, ադրբեջանական գազային ու նավթային ենթակառուցվածքներում:

«Մենք այս մարդուն ասում ենք՝ հասկանում ենք, որ դու այնտեղից փող ես աշխատում: Հիմա մենք ուզում ենք հասկանալ՝ արդյո՞ք տեսականորեն հնարավոր է փոխհատուցել այդ գումարները, որ ինքը հրաժարվի այդ ենթակառուցվածքների անվտանգությունը սպասարկելուց»,- ասաց Արթուր Դանիելյանը։

Նա նշեց, որ պատրաստ են բանակցել, փոխհամաձայնության գալ փոխհատուցման շուրջ, որ Արմեն Սարգսյանը գոնե իր մասով չազդի բանակցային գործընթացի վրա:

Ակցիայի ավարտին միաբանության անդամները տակառները թողեցին Բաղրամյան 26-ի մոտ ու խոստացան իրենց գործողությունները շարունակել մեկ ամիս անց։

  • Կիսվել: