հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Իրանի և Օմանի՝ Հորմուզի նեղուցի կառավարման ռազմավարության շուրջ բանակցությունների ֆոնին նավթի գները նվազել են

Իրանի և Օմանի՝ Հորմուզի նեղուցի կառավարման ռազմավարության շուրջ բանակցությունների ֆոնին նավթի գները նվազել են

Համաշխարհային նավթի գները սկսել են նվազել՝ Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցով երթևեկության կարգավորման հնարավոր համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների մասին հաղորդումների ֆոնին: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։

Նշվում է, որ Brent տեսակի նավթի ֆյուչերսները Գրինվիչի ժամանակով 13:30-ից առաջ նվազել են 1,42 դոլարով (1,56%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 89,32 դոլարի։ Ավելի վաղ առուվաճառքի ընթացքում գինը հասել էր մեկ բարելի դիմաց 93,31 դոլարի։

Ամերիկյան West Texas Intermediate (WTI) նավթի գինը նվազել է 1,14 դոլարով (1,35%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 83,32 դոլարի՝ ավելի վաղ աճելով շուրջ 85,94 դոլար։

Capital Economics ընկերության կլիմայի և հումքային շուկաների փորձագետ Համադ Հուսեյնը նշել է, որ Օմանի և Իրանի միջև բանակցությունների փաստն ինքնին կարող է վկայել Հորմուզի նեղուցի բնականոն աշխատանքի վերականգնման հարցում հնարավոր առաջընթացի մասին։

Հորմուզի նեղուցը նավթի փոխադրման կարևորագույն համաշխարհային ուղիներից մեկն է․ դրա միջոցով անցնում է Պարսից ծոցի երկրների էներգակիրների մատակարարումների զգալի մասը։

  • Կիսվել: