հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
9-ամյա Հայկը մեծ հաղթանակի շեմին է. միասին օգնենք նրան քայլել

9-ամյա Հայկը մեծ հաղթանակի շեմին է. միասին օգնենք նրան քայլել

Հայկն իր ծնված օրվանից պայքարում է ապրելու համար, պայքարում է, որ ապացուցի` կարծրատիպերը հնարավոր է կոտրել, անհնարին բառն իր կյանքի դժվարին, դաժան ճանապարհին կիրառելի չէ, մեծ ցանկության, աշխատասիրության ու Աստծո կամքով, հնարավոր է դառնում ջնջել ՄՈՒԿ՝ մանկական ուղեղային կաթված ախտորոշումը:

Հայկն իր կյանքի 9 տարիների ընթացքում անցել է դժվար ճանապարհ, հաղթահարել 18 վիրահատություն կոնքազդրի և օրթոպեդիկ այլ խնդիրների հետ կապված: Հայկը սովորում է հանրակրթական դպրոցի 3-րդ դասարանում և լա՛վ է սովորում, անգամ կարողանում է գրել՝ օգտագործելով աջ ձեռքը:

Բազմաթիվ դժվարություններից հետո Հայկը մոտ է հաղթանակին՝ ինչպես երբևէ չի եղել: Երկու ամսից նախատեսված է նրա վերջին վիրահատությունըԳերմանիայում:

Լինելով միայնակ մայր՝ տիկին Պայծառը՝ Հայկի մայրը, չի կարող մկիայնակ վճարել վիրահատության ամբողջ գումարը: Միայն բարի ՄԱՐԴԿԱՆՑ օգնութամբ է հնարավոր եղել կատարել նախորդ 18 վիրահատությունները: Այս անգամ էլ Պայծառը՝ լույսն աչքերում ապավինում է բարի մարկանց աջակցությանը ու խնդրում օգնել Հայկին մոտենալ երազանքին ևս մեկ քայլ: Իսկ Հայկի երազանքը մեկն է՝ քայլել ինչպես բոլորը:

Վիրահատությունից հետո արդյունավետ պարապմունքների արդյունքում Հայկն ինքնուրույն կքայլի:

-Ամեն քայլն անելուց միշտ երախպտապարտ ու շնորհակալ ենք եղել բոլորին, ովքեր հավատացել են Հայկի հաղթանակին ու դրամական օգնություն են ցուցաբերել:Այս անգամ էլ հավատում ենք, որ համամարդկային բարությունը կօգնի մեզ հաղթել,- ասում է  Պայծառը:

Գերմանիայում վիրահատության համար անհրաժեշտ 16000 եվրո, որից 7000-ն արդեն հավաքվել է: Մնացած գումարի հավաքագրման համար անհրաժեշտ է բոլորիս աջակցությունը:

Հայկի մեծ երազանքի իրականացմանն օգնելու համար կարող եք զանգահարել Պայծառ Ներսիսյանին` +(374)93586621 հեռախոսահամարով։ Հայկի մոր՝ Պայծառ Ներսիսյանի անունով ՎՏԲ բանկում բացվել է հաշվեհամար։ Աջակցել ցանկացողները կարող են փոխանցում կատարել հետևյալ հաշվեհամարին.

ՀՀ դրամով` 16046032978404

դոլարով` 16046032978405

եվրոյով՝ 16046032978406

ռուբլիով՝ 16046032978407

ArCa քարտի համարն է՝

 6769 3071 0003 1522։

  • Կիսվել: