ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
64 ընտանիք նոր բնակարան կստանա. Մարության

64 ընտանիք նոր բնակարան կստանա. Մարության

Եվս 64 ընտանիք համայնքից նոր բնակարաններ կստանա։ Այս մասին գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Սիսակյան փողոցում բնակարանամուտ արեցինք. Շենգավիթի երկու 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչները կտեղափոխվեն համայնքի միջոցներով կառուցված նոր շենք։ Սա ոչ միայն նրանց կյանքի որակի բարելավման հարց է լուծում, այլեւ առաջին հերթին՝ անվտանգության։

Ծրագիրը շարունակական է. առաջիկայում մտադիր ենք սկսել Մարգարյան փողոցում նմանատիպ նոր շենքի կառուցման ծրագիրը»,- գրել է քաղաքապետը։

  • Կիսվել: