հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
6 ահազանգ, 5 տուժած. ԱԻՆ-ը՝ ՃՏՊ-ների մասին

6 ահազանգ, 5 տուժած. ԱԻՆ-ը՝ ՃՏՊ-ների մասին

Հուլիսի 17-20-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Արարատի մարզի Արտաշատ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում, Գեղարքունիքի մարզի Նորատուս, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղերում և Երևան-Սևան ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 5 տուժած։

  • Կիսվել: