հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
49-ամյա տղամարդը վիճաբանության ընթացքում դանակահարել է 20-ամյա երիտասարդին

49-ամյա տղամարդը վիճաբանության ընթացքում դանակահարել է 20-ամյա երիտասարդին

Ոստիկանության Հրազդանի բաժնին օգոստոսի 9-ին՝ ժամը 00։35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության լրատվական բաժինը։

Ոստիկանության Հրազդանի բաժնի և Ծաղկաձորի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ օգոստոսի 8-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Մեղրաձոր համայնքի 5-րդ փողոցի տներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր 49-ամյա համագյուղացին: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժին:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են նախաքննական մարմին:

  • Կիսվել: