երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը

44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը

44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները փակել են Երևանի Վազգեն Սարգսյան փողոցը։ Նրանք շարունակում են պահանջել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձերբակալվի։

Ոստիկանները ծնողներին հորդորեցին դուրս գալ երթևեկելի գոտուց ու բացել ճանապարհը։

Զոհվածի հարազատներից մեկը՝ Անահիտ Մանասյանը լրագրողներին հայտնեց. «Մենք ծնողներով գումար էինք հավաքել, գնել էինք մեքենա, որ պետք է մոտենա, որ բարձրախոսով ելույթ ունենանք, մեր պահանջը ներկայացնենք: Արդյունում մեզ ասացին, որ թույլ չեն տալիս, քանի որ դատախազության բնականոն աշխատանքը կխանգարվի:Դե եթե իրենց բնականոն ընթացքն ավելի կարեւոր է, քան մեր երեխաների իրավունքը, մենք ի՞նչ պետք է անենք, պետք է փակենք»:

Նա դիմելով ոստիկանին ասաց՝ խոստացեք, որ մենք բացում ենք ճանապարհը, մեր մեքենան մոտենում է»:

Քիչ անց ծնողները բացեցին ճանապարհը, նրանց թույլ տրվեց, որ մեքենան մոտենա եւ ելույթները բարձրախոսով լինեն:

«Մենք տեղեկացանք, որ Փաշինյանը վաղը մեկնում է Բրյուսել՝ հանդիպման։ Բայց նա չպետք է ներկայացնի հայ ժողովրդին, նա դրա իրավունքը չունի։ Մենք պահանջում ենք, որ գլխավոր դատախազը կանխի նրա գործողությունները, այն էլ՝ որքան հնարավոր է շուտ»,- ասաց զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալյանը։

Նրա խոսքով՝ վաղը վարչապետը ինչ-որ այլ փաստաթուղթ կստորագրի, որի հետևանքով «կսկսենք Հայաստանից տարածքները տալ»։

 

  • Կիսվել: