հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
42-ամյա երևանցու մոտ հայտնաբերվել է մեթադոն տեսակի 12 դեղահաբ. նա կալանավորվել է տեսանյութ

42-ամյա երևանցու մոտ հայտնաբերվել է մեթադոն տեսակի 12 դեղահաբ. նա կալանավորվել է տեսանյութ

Ապրիլի 24-ին ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները մայրաքաղաքի Աճառյան փողոցից ոստիկանություն բերման ենթարկեցին Երեւանի 42-ամյա մի բնակչի, որը հետախուզվում էր գողության մեղադրանքով։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվությունից։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մեթադոն տեսակի 12 դեղահաբ։

Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրամիջոց է՝ իր օգտագործման համար։

Նշանակվել են փորձաքննություններ։

Երեւանի 42-ամյա բնակիչը կալանավորված է։

 

  • Կիսվել: