ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
4-րդ գյուղի տներից մեկի բակում Opel-ը բռնկվել է և դարձել է ոչ շահագործելի․ հրդեհի պատճառը պարզվում է

4-րդ գյուղի տներից մեկի բակում Opel-ը բռնկվել է և դարձել է ոչ շահագործելի․ հրդեհի պատճառը պարզվում է

Հուլիսի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմանում ԱԻՆ ՓԾ կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասի (4-րդ գյուղ) 166 տան հարևանությամբ ավտոմեքենա է այրվում, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ մինչև կրակի տարածման դեմ փորձել են պայքարել քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են Opel մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։ Սակայն այն ամբողջովին դարձել է ոչ շահագործելի։

Աղբյուրը հայտնում է, որ Opel Astra-ն պատկանում է Երևանի բնակիչ 23-ամյա Վահագն Մուսաելյանին։ Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը, պարզվում է։

  • Կիսվել: