շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
30 հազար կամավորներ ցանկանում են փորձարկել կորոնավիրուսի դեմ Նուբար Աֆեյանի պատվաստանյութը

30 հազար կամավորներ ցանկանում են փորձարկել կորոնավիրուսի դեմ Նուբար Աֆեյանի պատվաստանյութը

«Moderna» ամերիկյան կենսատեխնոլոգիական ընկերությունը սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն։

Ենթադրվում է, որ փորձարկումներին կմասնակցեն շուրջ 30 հազար կամավորներ: Յուրաքանչյուր ոք կստանա 0,1 միլիգրամ պատվաստանյութ։ Որոշ մասնակիցները կպատվաստվեն պլացեբո-դեղամիջոցով։

Պատվաստանյութի ստեղծման նախագծին աջակցում է ԱՄՆ դաշնային կառավարությունը, որը շուրջ 500 մլն դոլար է հատկացրել և այն ընտրել որպես առաջիններից մեկը՝ կամավորների վրա լայնամասշտաբ փորձարկումներ սկսելու համար:

 

 

  • Կիսվել: