երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
22-ամյա տղան մտել է նկուղ, զանգել է եղբորը, ասել է՝ փախի. «Սուրմալու»-ում անհայտ կորածի հարազատը մանրամասներ է պատմում

22-ամյա տղան մտել է նկուղ, զանգել է եղբորը, ասել է՝ փախի. «Սուրմալու»-ում անհայտ կորածի հարազատը մանրամասներ է պատմում

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհայտ կորած համարվող Վաչագան Եղոյանը 22 տարեկան է, որը աշխատում է առևտրի կենտրոնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Եղոյանի ազգականը։

Նա պատմեց, որ Վաչագան Եղոյանը, իրենց տեղեկություններով, իջել է նկուղ, ու շենքը փլուզվել է:

«Նա հասցրել է զանգել եղբորը, որը մի քանի տաղավար այն կողմ էր աշխատում: Եղբորը ասել է՝ փախի, ես նկուղում եմ: Եղբայրը մեր հետ է, բայց ինքը չկա»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետևանքով կա 7 զոհ, վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից։

Ուժեղ պայթյունի դեպքի առթիվ նախաձեռվնել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով։

Պայթյունի հետեւանքով կա 7 զոհ, որոնց անունները հայտնի են՝ Միսակ Մարգարյան, Անահիտ Մխիթարյան, Ջեմմա Նազարյան, Անահիտ Խալաթյան, Վարդան Քոչարյան, Գայանե Ավետիսյան։

 Վերջին տեղեկություններով՝ պայթյունի հետեւանքով որոնվում է 15 քաղաքացի։ Առողջապահության նախարարությունն այսօր հայտնել է, որ պայթյունի հետեւանքով բժշկական տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է ստանալ 21 տուժած, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։

 

  • Կիսվել: