2018 թվականից Հայաստանում ՃՏՊ-ների աճ է գրանցվում
2018 թվականից Հայաստանում ՃՏՊ-ների աճ է գրանցվում, համապատասխանաբար, աճում է զոհերի եւ վիրավորների թիվը: Այս մասին վկայում են ոստիկանության ներկայացրած վիճակագրական տվյալները՝ ի պատասխան NEWS.am-ի հարցմանը:
Այսպես, եթե 2015 թվականին հանրապետությունում գրանցվել է 3399 ՃՏՊ (Երեւանում՝ 1399), ապա 2016-ին՝ 3203 (Երեւանում՝ 1417), 2017-ին՝ 3535 (Երեւանում՝ 1544), ապա 2018-ին արդեն՝ 4111 (Երեւանում 1832), իսկ 2019-ին՝ 4799 (Երեւանում՝ 2172): 2020 թվականի գրանցվել է 4016 ՃՏՊ (Երեւանում՝ 1554):
2020 թվականին մի քանի ամսում հանրապետությունում գործում էին տեղաշարժի սահմանափակումներ, ինչն անդրադրաձել է վիճակագրական տվյալների վրա: Այսինքն՝ ոստիկանությունը՝ համեմատելով ցուցանիշները նախորդ տարիների հետ, պնդում է, որ գրանցվել են ցածր ցուցանիշներ:
2015-ին ՃՏՊ-ի հետեւանքով զոհվել է 346 մարդ (Երեւանում՝ 95), 2016-ին՝ 267 (Երեւանում՝ 74), 2017-ին՝ 279 (Երեւանում՝ 72), 2018-ին՝ 343 (Երեւանում՝ ), 2019-ին՝ 341(Երեւանում՝ 86): Չնայած պանդեմիային՝ 2020-ին հանրապետությունում ավելի շատ մարդ է զոհվել, քան նախորդ տարիներին՝ 348. Երեւանում, ճիշտ է, նվազել է ցուցանիշը, զոհվել է 74 մարդ: Հենց մայրաքաղաքում էին գործում հիմնական սահմանափակումները:
Վիրավորների թիվը 2015-ին՝ 4738, 2016-ին՝ 4451, 2017-ին՝ 5179, 2018-ին՝ 5950, 2019-ին՝ ռեկորդային 6801, 2020-ին՝ 5 846:
Ընդ որում, 2015-ին գրանցվել է 1093 ՃՏՊ արագությունը գերազանցելու պատճառով (զոհվել է 147, տուժել 1619 մարդ), 2016-ին՝ 754 (զոհվել է 93, տուժել 1122 մարդ), 2017-ին՝ 944 (զոհվել է 124, տուժել 1543 մարդ), 2018-ին՝ 1172 (զոհվել է 162, տուժել 1789 մարդ), 2019-ին՝ 542 (զոհվել է 60, տուժել 864 մարդ):