երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
20 տարվա ազատազրկման դատապարտված Վիգեն Էուլջեքյանը տեղափոխվել է Բաքվի հիվանդանոց․ Զոհրաբյան

20 տարվա ազատազրկման դատապարտված Վիգեն Էուլջեքյանը տեղափոխվել է Բաքվի հիվանդանոց․ Զոհրաբյան

Պատերազմի ավարտի հաջորդ օրը՝ նոյեմբերի 10-ին գերեվարված Վիգեն Էուլջեքյանը, ում Բաքվի դատարանը որպես ահաբեկչի, դատապարտել է 20 տարվա ազատազրկման, երեկ տեղափոխվել է Բաքվի Ավրասիա հիվանդանոց։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

՛՛Վիգենը լուրջ առողջական խնդիրներ ունի, եւ քանի որ հայ ռազմագերիներն այլեւս որեւէ մեկին հետաքրքիր չեն, մնում է հուսալ, որ Լիբանանի կառավարությունը, ինչպես Մարալ Նաջարյանի դեպքում, կզբաղվի իր քաղաքացու փրկությամբ՛՛,-նշել է նա:

 

 

  • Կիսվել: