կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
16-ամյա պատանուն վրաերթի ենթարկած վարորդը մեղայականով ներկայացել է ոստիկանություն

16-ամյա պատանուն վրաերթի ենթարկած վարորդը մեղայականով ներկայացել է ոստիկանություն

Մայիսի 9-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Վանաձորի Րաֆֆու փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 16-ամյա պատանու և դեպքի վայրից դիմել փախուստի: Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Ոստիկանությունից  հայտնում են, որ ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 17-ին մեղայականով բաժին է ներկայացել Լեռնավան գյուղի 27-ամյա մի բնակիչ և հայտնել, որ մայիսի 9-ին Վանաձոր քաղաքի Րաֆֆու փողոցում ինքն է իր վարած «Օպել Վեկտրա» ավտոմեքենայով վրաերթի ենթարկել պատանուն։

Քննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: