շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թովմասյանը շվեդ պատոնյաներին է ներկայացրել Արցախում ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտությունը

Թովմասյանը շվեդ պատոնյաներին է ներկայացրել Արցախում ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտությունը

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է․

«Օրերս խորհրդարանում հանդիպեցինք Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակության անդամների հետ։

Գործընկերներիս ներկայացրի շրջափակված Արցախում տիրող իրավիճակը։  Ընդգծեցի Արցախ միջազգային դիտորդներ ուղարկելու անհրաժեշտությունը, որպեսզի արձանագրեն, թե ինչպես են ադրբեջանցիները յուրաքանչյուր օր ոտնահարում Արցախի խաղաղ բնակչության կյանքի և մյուս հիմնարար իրավունքները։

Քննարկման ընթացքում ահազանգեցի, որ Ադրբեջանը Արցախի հայաթափման հանցավոր նպատակ է հետապնդում, իսկ 115 օրվա շրջափակման պայմաններում արցախահայությունը պայքարում է ողջ մնալու համար։ 

Շեշտադրեցի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հրատապ անհրաժեշտությունը՝ ակնկալելով Շվեդիայի աջակցությունը այս հարցում»։

նկար

  • Կիսվել: