շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եթե մեկը կարող է զանգել և սպային ասել՝ պետք է զինվորին շուտ թողնես, խնդիրը ոչ թե զանգողի մեջ է, այլ սպայի. պատգամավոր

Եթե մեկը կարող է զանգել և սպային ասել՝ պետք է զինվորին շուտ թողնես, խնդիրը ոչ թե զանգողի մեջ է, այլ սպայի. պատգամավոր

Եթե որեւէ մեկը կարող է զանգահարել, ճնշում գործադրել բանակում որեւէ սպայի վրա եւ ասել՝ զինվորին պետք է շուտ թողնես տուն, ուրեմն խնդիրը ոչ թե զանգողի մեջ է, այլ պատասխանողի, առավել եւս այդ զանգը որպես սպառնալիք ընդունող եւ բավարարողի: Այս մասին, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով նրան, որ  նախօրեին ԱԺ-ում անդրադառնալով ձնահյուսի մեջ ընկած եւ մահացած զինծառայողի դեպքին, ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեցին, թե եղել է արտաքին ճնշում, հարազատները զանգել ու ասել են՝ ամեն գնով մեր տղան պետք է այսօր վերադառնա:

«Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը չի գիտակցում իր եւ իր քաղաքական թիմի աշխատանքի պատասխանատվությունը: Այդ պահանջը բավարարող սպան պետք է պատասխանատվություն կրի, որովհետեւ զինվորին միայնակ թողել է ձնահյուսի տակ:

Երկրորդ, ի՞նչ է նշանակում արտաքին ճնշումներ, այսինքն ամեն անգամ ինչ-որ մեկը մեղավո՞ր է: Բա դուք ի՞նչ եք անում: Զորակոչված ցանկացած զինծռայող գտնվում է պետության հոգածության տակ եւ եթե անգամ հոսանքահարվի, դրա պատասխանատուն պետությունն է»,-ասաց նա:

  • Կիսվել: