չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հայաստանի ԶՈՒ-ով զբաղվում են մարդիկ, որոնք իրենք բանակում չեն ծառայել․ Թովմասյան

Հայաստանի ԶՈՒ-ով զբաղվում են մարդիկ, որոնք իրենք բանակում չեն ծառայել․ Թովմասյան

Ինչքան խոսում ենք բանակում բարեփոխումների, նորարարությունների մասին, այնքան ունենում ենք առավել վատ պատկեր եւ առավել մտահոգիչ երեւույթներ: Այս մասին, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Անընդհատ խոսվում էր, որ նախկին կոռումպացված գեներալիտետից պետք է ազատվել եւ ազատվեցին: Բոլոր հնարավոր «հին» մարդիկ բանակից դուրս են եկել եւ նոր մարդիկ են կառավարում: Այսօր ասել, որ նախկին բարքերն էլ, ես չեմ ընդունի: Ես կարծում եմ՝ համակարգային է խնդիրը, եւ այստեղ շատ մեծ դերակատարում ունի այն կարեւոր իրողությունը, որ Հայաստանի ԶՈՒ-ով զբաղվում են մարդիկ, որոնք իրենք բանակում չեն ծառայել: Իրենք կանոնդրական հարաբերությունները չեն պատկերացնում եւ բնականաբար, չեն կարող պատկերացնել, թե ինչ է տեղի ունենում շարքերում:

Ես պետք է համաձայնեմ Նիկոլ Փաշինյանի հետ, որ Հայաստանում հարցեր չեն լուծվում, ու դա ծնում է նոր պատասխանատվություն: Եթե բարձրացված խնդիրները ժամանակին ունենան ռեալ եւ օբյեկտիվ լուծում, մենք չենք ունենա մահվան ելքով կորուստներ բանակում»,-ասաց նա:

Թագուհի Թովմասյանը նկատեց, որ շատերը չեն ցանկանում աշխատել զինված ուժերում. «Եթե նայենք, թե վերջին շրջանում քանի փոխնախարար է փոխվել բանակում, որոնք պետք է տարբեր ոլորտներ համակարգեն, ի՞նչ առնչություն ունեն ընդհանրապես բանակի, զինվորականության հետ»,-ասաց նա:

  • Կիսվել: