շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Արցախահայերը պետք է վերադառնան և տեր լինեն իրենց ունեցվածքին»․ Թովմասյանը հանդիպել է Կանադայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

«Արցախահայերը պետք է վերադառնան և տեր լինեն իրենց ունեցվածքին»․ Թովմասյանը հանդիպել է Կանադայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․ «Հանդիպում Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ ՀՀ Ազգային ժողովում։

Պարոն Թըրներին երախտագիտությունս հայտնեցի Կանադայի հայանպաստ գործունեության համար՝ հատկապես կարևորելով 2020թ. պատերազմի օրերին բայրաքթարների դետալների վաճառքի արգելքի Կանադայի մարդասիրական քայլը։

Ականատեսի աչքերով ներկայացրի իմ հայրենի Գեղարքունիքի մարզի անվտանգային խնդիրները։
Ընդգծեցի, որ այս պահին մենք ունենք Կանադայի կողմից Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կարիք, որովհետև ադրբեջանցիները դուրս չեն գալիս մեր ինքնիշխան տարածքներից։

Հիշեցրի, որ դեռ 2022 թ. Կանադայում SOS էի հնչեցրել, որ տեղի է ունենում և անխուսափելիորեն տեղի է ունենալու ցեղասպանություն։

Խոսեցի Արցախի պատմամշակութային վայրերի, կոթողների՝ Ադրբեջանի կողմից ոչնչացնելու, հայկական հետքն Արցախի Հանրապետությունից վերացնելու մասին։
Արցախահայերը պետք է վերադառնան և տեր լինեն իրենց ունեցվածքին, իսկ միջազգային երաշխիքներն ուղղակի անհրաժեշտություն են։

 

  • Կիսվել: