երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Շան նկատմամբ դաժան վերաբերմունքի համար 62-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ

Շան նկատմամբ դաժան վերաբերմունքի համար 62-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ

Բյուրեղավանում շան նկատմամբ դաժան վերաբերմունքի համար բերման ենթարկված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Այս մասին լրատվամիջոցներին  հայտնեցին Քննչական կոմիտեից։ 

«Քրվարույթը հարուցվել է 307-րդ հոդվածի առաջին մասով (Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով)»,- տեղեկացրին ՔԿ-ից։ 

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բյուրեղավանցի 62-ամյա տղամարդը շանը կապել է մեքենային և վարել այն. նա ձերբակալվել էր և մեքենայով հանդերձ տեղափոխվել ՆԳՆ ոստիկանություն:

 

  • Կիսվել: