հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՄԻԵԴ-ի հերթական վճիռն ընդդեմ Հայաստանի․ պետբյուջեից՝ 250 հազար եվրո գործարարին. Azatutyun.am

ՄԻԵԴ-ի հերթական վճիռն ընդդեմ Հայաստանի․ պետբյուջեից՝ 250 հազար եվրո գործարարին. Azatutyun.am

Ստրասբուրգի դատարանը հերթական վիճռն է հրապարակել ընդդեմ Հայաստանի: Կառավարությունը պետբյուջեից 250 հազար եվրո փոխհատուցում պետք է տրամադրի Հայաստանի քաղաքացիներ Վերսանդիկ Հակոբյանին և Հեղինե Ամիրխանյանին, հայտնում է, Azatutyun.am-ը: 

Այս գործն էլ Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրի ընթացքում թույլ տված իրավախախտումներից է: Մարդու իրավուքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ճանաչել է Հակոբյանին և Ամիրխանյանի խախտված իրավունքները: Այս գործով փաստաբանական խմբի անդամ, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ասում է, որ դիմումը ՄԻԵԴ է հասել 2007-ին, երբ «Հայաստանում հաջողության հասնելու հավատ չկար»․ - «2005 թվականին, երբ որ այս պատմությունը սկսվեց, իրավական նիհիլիզմ կար, հավատ չկար, որ որևէ հաջողություն կունենայինք, և պատկերացրեք, 2005 թվականին խախտված իրավունքի վերականգնման մասին խոսում ենք հիմա՝ 2019 թվականին: Ինչպես շատ քաղաքացիներ, Վերսանդիկ Հակոբյանը և իր կինը նույնպես դարձան այդ գործընթացների զոհը, որովհետև այն ժամանակ փաստորեն հանրային, հասարակության կարիքների անվան տակ գործընթացն էր տեղի ունենում»:

Հեղինե Ամիրխանյանն ու Վերսանդիկ Հակոբյանը ամուսիններ են: Վերսանդիկ Հակոբյանը գործարար է, Երևանի շամպայն գինիների գործարանի սեփականտերերից մեկն է: Մյուս սեփականատերը եղբայրն է: 2007-ից մինչև 2012 թվականը պատգամավոր է եղել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: Աբովյան փողոցի սկզբնամասում Հյուսիսային պողոտայի դիմացի մայթին ունեցել է 222 քմ հողատարածք և մոտ 125 քառակուսի մետր մակերեսով տուն: 2005 թվականին այս տարածքը գերակա հանրային շահի ծրագրով օտարվել է:

Ինչպես այս տարածքի շատ բնակիչներին, այնպես էլ Վերսանդիկ Հակոբյանին առաջարկվել է տարածքի իրական արժեքից ցածր փոխհատուցում: Ըստ դիմումի՝ Հակոբյանն այն 2001-ին ձեռք է բերել շուրջ 85 միլիոն դրամով, սակայն փոխհատուցում է առաջարկվել շուրջ 55 միլիոն դրամ: Հայաստանյան դատարաններում փոխհատուցման չափը հասել է մինչև 60 միլիոն դրամ: Սակայն սա չի բավարարել գործարարին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

  • Կիսվել: