ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կատարվում է սեյսմիկ ռիսկի մոնիթորինգ ամբողջովին նոր սարքավորումներով. Արմեն Փամբուխչյան

Կատարվում է սեյսմիկ ռիսկի մոնիթորինգ ամբողջովին նոր սարքավորումներով. Արմեն Փամբուխչյան

Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ լրագրողները ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանից հետաքրքրվեցին, թե ինչ է արվում Հայաստանում սեյսմիկ անվտանգության պաշտպանության համար:

«Կատարվում է սեյսմիկ ռիսկի մոնիթորինգ ամբողջովին նոր սարքավորումներով: Շինարարության մեջ խստացվել են կանոնները, բայց ոչ հիմա. արդեն երկար ժամանակ է, որ Երևանում շենքի նախագծումները կատարվում են 9 բալի համար: Սա իր հերթին նպաստում է սեյսմիկ ռիսկի նվազեցմանը:

Իսկ վթարային շենքերի հետ կապված՝ քաղաքապետարանը փուլ առ փուլ այդ շենքերի քանդման նախագծեր է բերում՝ տեղը նոր շենքեր կառուցելու և բնակիչներին նոր կառուցած շենքերում բնակեցնելու»,- ասաց ԱԻ նախարարը:

  • Կիսվել: