Կանանց Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթեց Հորդանանին
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը այսօր՝ հոկտեմբերի 7-ին անցկացրեց առաջին ընկերական հանդիպումը Հորդանանի հետ։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
Մարիամ Ստեփանյանի գլխավորած թիմը երկու գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը՝ սեփականն ընդունելով մեկը։ Մեր ընտրանուց աչքի ընկան Աննա Դալլաքյանը և Մարալ Արթինը։ Հորդանանի հավաքականը միակ գոլը խփեց ավելացված ժամանակում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Կանանց Հայաստանի ազգային հավաքականը կխաղա Ինդոնեզիայի դեմ։ Այդ հանդիպումը նույնպես կկայանա Հորդանանում։



