երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կապանում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողը ոստիկանությունում է

Կապանում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողը ոստիկանությունում է

Կապանում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողը այս պահին ոստիկանությունում է։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից։

Նշենք, որ Հայաստանի տարածք ներթափանցած ադրբեջանցի զինվորականներից երկրորդը հայտնաբերվել է այսօր Կապանի մոտ Սյունիքի երեք բնակիչների կողմից։

Ավելի վաղ ադրբեջանցի զինվորականը համացանցում իր կողմից տարածված տեսանյութում խոստովանել էր, որ հայի արյուն է թափել։ Խոսքը հավանաբար երեկ սպանված Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակցի մասին է։ Թեև այսօր Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը հերքել էր սպանության ադրբեջանական վարկածը՝ հավաստելով, որ դրա ապացուցող փաստեր նախաքննությունը չունի։     

  • Կիսվել: