ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցի երկրորդ զինծառայողը. ՊՆ

Հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցի երկրորդ զինծառայողը. ՊՆ

Ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

Ադրբեջանցի երկրորդ զինծառայողի հայտնաբեման վայրի մասին նախարարությունը դեռևս տեղեկություն չի հաղորդում:

Նշենք, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01։00-ից 02։00-ի սահմանում, Հայաստանի տարածքում ադրբեջանցի զինծառայող էր հայտնաբերվել և ձերբակալվել։ Ձերբակալվածը հայտնել էր, որ իր հետ եղել է ևս մի զինվոր։

Վերջինս խոստովանել էր, որ իրենք փախուստի էին դիմել ադրբեջանական բանակից, այնտեղ տիրող դաժան պայմանների, ստորացուցիչ վերաբերմունքի և պարբերական նվաստացուևմների պատճառով։

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները եղել են Սյունիքի մարզի Բնունիս համայնքում, թակել են բնակիչներից մեկի տան դուռը։ Ձերբակալվածը հայտնաբերվել է Աշոտավան համայնքում:

  • Կիսվել: