«Թուրքիան չի ուզում կրել այլոց հրահրած կոնֆլիկտների հետևանքները». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի ցանկանում նոր ռազմական բախումներ տարածաշրջանում և դեմ է Իրանի շուրջ իրավիճակի հետագա սրմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Կառավարության նիստից հետո Էրդողանը նշել է, որ անհրաժեշտ է խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են տարածաշրջանը ներքաշել հակամարտության նոր ալիքի մեջ։
«Մենք չենք ցանկանում տեսնել տարածաշրջանում նոր լարվածություն և հակամարտությունների օջախներ։ Չենք ցանկանում նաև կրել այլոց հրահրած հակամարտությունների հետևանքները»։



